Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ավարտվել են Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները։ Քվեարկությանը մասնակցել է 61 մլն ընտրող:
Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին հայտարարել է, որ կայացած արտահերթ նախագահական ընտրություններում 12 միլիոն ձայների հաշվարկից հետո նախնական տվյալներով Մասուդ Փեզեշկիան հաղթել է Սաիդ Ջալիլիին։
58 հազար ընտրատեղամասերից 32.2 հազար քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Փեզեշկիան ստացել է 5 միլիոն ձայն, Ջալիլին՝ 4 միլիոն 875 հազար։